Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Բարձ, որն օգնում է հաղթահարել հեռավորությունը

Բարձ, որն օգնում է հաղթահարել հեռավորությունը

Շոտլանդացի դիզայներ Ջոաննա Մոնտգոմերին ստեղծել է հատուկ բարձ՝ PillowTalk, որը թույլ է տալիս զգալ հեռու գտնվող մարդու ներկայությունը: Այն աշխատում է հետևյալ կերպ. օգտագործողը պետք է քնելուց առաջ իր մատին ամրացնի հատուկ զգիչ (սենսոր), իսկ բարձի մեջ տեղադրի պանել, որը պատրաստված է կտորից. նույնը վերաբերում է նաև զուգընկերոջը:

Երբ նրանցից մեկը գնում է քնելու, երկու բարձերի մեջ ստեղծվում է անլար կապ: Օգտագործողի բարձը ազդանշան է ուղարկում մյուս բարձին, որը սկսում է լույս արձակել՝ տեղեկացնելով, որ իր «տերն» արդեն պառկել է քնելու:

Իսկ ամբողջ գիշերվա ընթացքում բարձերից լսվում են զուգընկերոջ սրտի զարկերը (փոխանցվում է մատին ամրացված զգիչից ստացված ազդանշանը):

PillowTalk-ը մեծ հետաքրքրություն է առաջացրել ու հնարավոր է՝ շուտով հայտնվի մեծ շուկայում:

(տեսանյութ)

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ